Լորդ Ռասսել Ջոնսթոնը Ստրասբուրգում կհանդիպի Հայաստանի եւ Ադրբեջանի խորհրդարանական պատվիրակությունների ղեկավարների հետ

PanARMENIAN.Net - Ապրիլի 17-ին Ստրասբուրգում տեղի կունենա ԵԽԽՎ Լեռնային Ղարաբաղի գծով ենթակոմիտեի ղեկավար Լորդ Ռասսել Ջոնսթոնի հանդիպումը Հայաստանի եւ Ադրբեջանի խորհրդարանական պատվիրակությունների ղեկավարների հետ: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հաղորդել ԵԽԽՎ Քաղաքական հարցերի կոմիտեի քարտուղար Ագնեշկա Նաչիլոն: Նրա խոսքերով, հանդիպմանը կքննարկվեն հետագա գործողությունները ղարաբաղյան հակամարտության կարգավորման շրջանակներում:



Ենթադրվում է, որ ենթակոմիտեի հաջորդ նիստը տեղի կունենա հունիսի վերջին Ստրասբուրգում` ԵԽԽՎ ամառային նստաշրջանի շրջանակներում:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---