Մխիթարյանի համար հայկական եռագույնի երանգներով մարզակոշիկներ են ստեղծել 9 հունիսի 2018 - 10:35 AMT PanARMENIAN.Net - Անհատական պատվերով կոշիկների արտադրությամբ զբաղվող Swithadot ընկերությունը, որտեղ կոշիկները ձեռքով են կարվում, ներկայացրել է Adidas Predator 18 մարզակոշիկները, որոնք ստեղծվել են հատուկ Հայաստանի հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի համար: ArmArs մոդելը ստեղծվել է հայկական ոճով՝ «Արսենալի» ոճի հետ համադրմամբ՝ մեկը հայկական եռագույնի երանգներով է կարված, մյուսը՝ լոնդոնյան ակումբի գույներով: Մարզակոշիկները զարդարում են նաև Հայաստանի զինանշանն ու «Արսենալի» տարբերանշանը: «Մենք ոգեշնչվել ենք Հենրիխ Մխիթարյանի եզակի բնավորությամբ՝ նա համեստ է ու պոզիտիվ: Ահա թե ինչու ենք վերադարձել «հին նմուշի» նյութերին, ինչը դրանք նմանեցնում է մի գանձի, որը մնացել էր պահարանում և հայտնաբերվել է կեսդարյա մոռացությունից հետո»,-ասել է արտադրողը: Մխիթարյանն այդ մարզակոշիկները ստացել է Մոլդովայի հետ Հայաստանի հավաքականի խաղից առաջ: Հղումներ թեմայով. Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» |