Արցախի նոր ոստիկանապետը հայտնի է 9 հունիսի 2018 - 16:21 AMT PanARMENIAN.Net - Իգոր Գրիգորյանը նշանակվել է Արցախի Հանրապետության ոստիկանության պետի պաշտոնում: Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: Արցախի նախագահ Բակո Սահակյանն այցելել է ԱՀ ոստիկանություն և գերատեսչության աշխատակիցներին ներկայացրել նրանց նորանշանակ ղեկավարին: Նա Գրիգորյանին մաղթել է արդյունավետ աշխատանք և շնորհակալություն հայտնել արդեն նախկին ոստիկանապետ Կամո Աղաջանյանին երկարամյա ծառայության համար: Ավելի վաղ, Արցախի ոստիկանության պետ Կամո Աղաջանյանը հրաժարականի դիմում էր ներկայացրելԱրցախի ԱԱԾ աշխատակիցների մասնակցությամբ միջադեպին հաջորդած բողոքի ակցիաներից հետո, որի ընթացքում ցուցարարները պահանջում էին ուժային կառույցների ղեկավարների՝ ընդհուպ մինչև ԱՀ նախագահ Բակո Սահակյանի հրաժարականը: Հունիսի 6-ին հրաժարականի դիմում էր ներկայացրել նաև Արցախի պետնախարար Արայիկ Հարությունյանը։ Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |