ՀՀ-ն դեպի ՌԴ ուղևորությունների քանակով 7-րդն է![]() 11 հունիսի 2018 - 15:09 AMT PanARMENIAN.Net - Հայաստանն այն 10 երկրների թվում է, որտեղից առավելագույն թվով զբոսաշրջային ուղևորություններ են կատարվել դեպի Ռուսաստան: Այդ տվյալները ներկայացրել է ՏուրՍտատ գործակալությունը: Գործակալությունը վերլուծել է ներգնա ուղևորությունները ՌԴ 2018-ի առաջին եռամսյակում: Հայաստանից դեպի Ռուսաստան իրականացվել է 122.000 զբոսաշրջային ուղևորություն, ինչը 7 տոկոսով պակաս է, քան 2017-ի երեք ամսում: Առաջին 10-յակը հետևյալն է. Ուկրաինա՝ 1.556.000 (-1%), Ղազախստան 656.000 (0%), Չինաստան` 216.000 (+18%), Ֆինլանդիա՝ 204.000 (-13%), Ադրբեջան՝ 193.000 (+7%), Լեհաստան՝ 163.000 (-14%), Հայաստան՝ 122.000 (-7%), Մոլդովա՝ 111.000 (+4%), Աբխազիա՝ 105.000 (+14%), Ղրղզստան՝ 88.000 (+6%): Ընդհանուր առմամբ 2018-ին Ռուսաստան է այցելել 4,3 մլն օտարերկրացի զբոսաշրջիկ: Ընթերցեք նաև.ՀՀ-ն՝ 2018-ին ռուս զբոսաշրջիկների 25 նախընտրելի երկրների թվում է ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |