Փաշինյանը կմեկնի ֆուտբոլի ԱԱ բացմանը. Հանդիպելու է Պուտինին![]() 11 հունիսի 2018 - 13:13 AMT PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը այս շաբաթ Մոսկվայում հանդիպելու է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Այդ մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ հավելելով, որ Փաշինյանը ներկա է գտնվելու ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման արարողությանը: «Այո. Սպասում ենք ֆուտբոլի»,-ասել է Պեսկովը՝ պատասխանելով համապատասխան հարցին, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ևս կմասնակցի Մոսկվայում ֆուտբոլի առաջնության բացմանը: Այդ մասին հայտնել է աղբյուրը ՌԴ նախագահի աշխատակազմում, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Սա առաջին միջոցառումը կլինի, որին մասնակցում են և Փաշինյանը, և Ալիևը: Ավելի վաղ Փաշինյանի առաջիկա այցի մասին հայտնել էր ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, սակայն այցի մանրամասներ չէր հայտնել: Ֆուտբոլի աշխարհի առաջնության բացումը տեղի կունենա հունիսի 14-ին Մոսկվայի «Լուժնիկի» մարզադաշտում մրցաշարի առաջին խաղից կես ժամ առաջ: Առաջնությունը կբացվի Ռուսաստանի և Սաուդյան Արաբիայի հավաքականների խաղով: Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |