ԵԽ գլխավոր քարտուղարը գտնում է, որ Ղարաբաղի հակամարտության կողմերը մոտ են համաձայնությանը16 ապրիլի 2008 - 18:31 AMT PanARMENIAN.Net - Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դեւիսը գտնում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերը մոտ են համաձայնությանը: «Ես հանդիպել եմ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հետ եւ քննարկումներ եմ անցկացրել, եւ ինձ մոտ տպավորություն է ստեղվծում, որ երկու կողմերն էլ մոտ են համաձայնությանը: Գտնում եմ, որ կարող ենք հույս ունենալ, որ շուտով համաձայնություն կարձանագրվի»,- Ստրասբուրգում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Դեւիսը:Եվրախորհրդի գլխավոր քարտուղարը ցավով է նշել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի ձգձգման մասին: «ԵԱՀԿ Մինսկի խումբը երկար ժամանակ փորձում է կարգավորել հակամարտությունը: Սակայն պետք է համաձայնել, որ հակամարտության կողմերին անհնարին է ստիպել ընդունել Մինսկի խմբի առաջարկած տարբերակները»,- ասել է Դեւիսը եւ հավելել, որ պաշտոնական Բաքվի քննադատությանը Մինկսի խմբի բազմամյա գործունեության առումով ըմբռնումով են մոտենում: Դեւիսը վստահ է, որ հակամարտության խաղաղ կարգավորումը բխում է տարածաշրջանի բնակիչների շահերից: Նա ասել է, որ ռազմատենչ ոգին տարածաշրջանում վերջին շրջանում հանգստացել է, ինչը կօգնի խաղաղությանը, հաղորդում է ադրբեջանական Թրենդը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |