Եղոյան. Փաշինյանի և Ալիևի հանդիպում Մոսկվայում չի նախատեսվում![]() 11 հունիսի 2018 - 14:04 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպում Մոսկվայում այս պահի դրությամբ որևէ ձևաչափով նախատեսված չէ: Այդ մասին հայտարարել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Արման Եղոյանը, հայտնում է Aysor.am-ը: «Այս պահի դրությամբ ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպում նախատեսված չէ», - նշել է Եղոյանը: Ինչպես հայտնի է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնելու է Մոսկվա, որտեղ ներկա կլինի ֆուտբոլի Աշխարհի առաջնության բացմանը։ Նա հանդիպում է ունենալու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այդ մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ևս կմասնակցի Մոսկվայում ֆուտբոլի առաջնության բացմանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |