Հայաստանի նախագահը հատուկ նշանակություն է տալիս երկրի միջազգային հեղինակության բարձրացմանը

PanARMENIAN.Net - Առաջիկա տարիներին ՀՀ արտաքին քաղաքկանությունը, պահպանելով իր փոխլրացման բովանդակությունը, պետք է դառնա ավելի ակտիվ, ավելի նախաձեռնող, եւ մենք պետք է կարողանանք ավելի շատ ներգրավվել միջազգային կյանքում, շարունակել խորացնել մեր հարաբերություններն ինչպես բարեկամ երկրների, այնպես էլ` միջազգային կազմակերպությունների հետ, ասել է այսօր Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը արտաքին գործերի նախարարության ղեկավար կազմին նորանշանակ նախարար Էդվարդ Նալբանդյանին ներկայացնելիս, հաղորդում է Նախագահի մամլո ծառայությունը: Երկրի ղեկավարն արտաքին քաղաքականության լրջագույն խնդիրներից է համարել բարեկամ երկրների հետ տնտեսական կապերի խորացումը, ակտիվ աշխատանքը դրսի տեղեկատվական ու քարոզչական դաշտում, Հայաս֊տա֊նի միջազգային հեղինակության բարձրացմանը: Սերժ Սարգսյանը հատուկ կարեւորել է Սփյուքի հետ աշխատանքը, հայապահպանության խնդիրները, Սփյուռքի ներուժի ավելի լիարժեք օգտագործումը: Նախագահը նաեւ նշել է, որ Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգում շարունակելու է մնալ Հայոց Ցեղասպա֊նության միջազգային ճանաչման եւ դատապարտման խնդիրը: Սերժ Սարգսյանը Վստահեցրել է, որ դիվանագիտական ծառայությունը, արտաքին քաղաքական գերատեսչության բոլոր խնդիրները լինելու են ՀՀ Նախագահի մշտական ուշադրության կենտրոնում: «Մենք պետք է լծվենք ամենօրյա տքնաջան աշխատանքի եւ այդ պարագայում վստահ եմ, որ շոշափելի արդյունքները շատ շուտով տեսանելի կդառնան: Եվս մեկ անգամ շնորհավորում եմ նորանշանակ նախարարին եւ ավարտելով այսօրվա իմ ելույթը ասում` ի գործ, հանուն մեր երկրի բարօրության»,- նշել է Սերժ Սարգսյանը:
 Ուշագրավ
---