Վաղինակ Սարգսյանը նշանակվել է սահմանապահ զորքերի հրամանատար![]() 12 հունիսի 2018 - 10:39 AMT PanARMENIAN.Net - ՀՀ նախագահի հրամանագրով Վաղինակ Սարգսյանը նշանակվել է Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատար: Արմեն Սարգսյանը ստորագրել է հրամանագիրը՝ հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Սահմանապահ զորքերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4.1-ին հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ մասերի և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 44-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի: Նախագահի մեկ այլ հրամանագրով Արմեն Աբրահամյանն ազատվել է Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատարի պաշտոնից: Վաղինակ Սարգսյանը մինչ այս նշանակումը Խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատարն էր: Նա նշանակվել էր այդ պաշտոնում 2017-ի սեպտեմբերի 30-ին, իսկ մինչ այդ զբաղեցնում էր ԶՈւ գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետի պաշտոնը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |