«Լիդիան Արմենիա». ՀՀ-ին դատի տալու լուրն ապատեղեկատվություն է12 հունիսի 2018 - 11:30 AMT PanARMENIAN.Net - «Լիդիան Արմենիա» ընկերության կողմից ընդդեմ Հայաստանի Հանրապետության դատական հայց ներկայացնելու տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: Այս մասին PanARMENIAN.Net ին հայտնեց ընկերության հանրային կապերի գծով տնօրեն Աննա Սաղաբալյանը: Ավելի վաղ, մամուլում լուրեր էին շրջանառվում, թե ընկերությունը պատրաստվում է հայց ներկայացնել Լոնդոնի արբիտրաժային դատարան, պահանջելով Հայաստանի իշխանություններից $2 մլրդ, քանի որ վերջիններս չեն կարողանում ընկերության բնականոն գործունեության համար պայմաններ ապահովել: «Լիդիան Արմենիայից» հորդորեցին նման տեղեկություններ հրապարակելուց առաջ ճշտել դրանց իսկությունը, այլապես «սա կարող է վնաս հասցնել երկրի ներդրումային հեղինակությանը»: «Լիդիան Արմենիա» ընկերությունը Ամուլսարում շինարարությունը սկսել է 2016-ին, ոսկու արդյունահանումը սկսել է 2018-ի առաջին եռամսյակում: Ամուլսարն ամենախոշոր միջազգային ներդրումն է Հայաստանում։ Կապիտալ ներդրումները ուսումնասիրության և հետախուզման փուլում կազմել են մոտ $90 մլն, իսկ մինչև ավարտը հանքավայրը շահագործման նախապատրաստելու համար շինարարական աշխատանքների և սարքավորումների ձեռքբերման ներդրումային ծախսերը կկազմեն ևս $370 միլիոն: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |