Մխիթարյան. Ինձ մեծ գումար էին առաջարկում ՌԴ առաջնությունում խաղալու համար12 հունիսի 2018 - 12:08 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ասել է, որ ժամանակին կարող էր տեղափոխվել ռուսական ակումբներից մեկը: Ըստ նրա, նրան «մեծ փողեր» էին առաջարկում Ռուսաստանում: «Ես, հավանաբար, կարող էի մնալ Հայաստանում, վաստակել իմ մի քանի դոլարը, ապրել ծնողներիս և բարեկամների շրջապատում, ընդհանրապես չլարվել, երկրից երկիր չգնալով: Բայց, ինձ թվում է, յուրաքանչյուր մարդ պետք է երազանք ունենա: Ինչ-որ նպատակ, որին պետք է ձգտի: Եվ ֆուտբոլը բացառություն չէ: Եթե աշխատում ես, եթե ձգտում ես ավելի ու ավելի լավը լինել, փողերը չեն փախչի: Ես երբեք վաստակելու համար չեմ խաղացել ֆուտբոլ: Երբ «Շախտյորում» էի հանդես գալիս, ինձ այն ժամանակների համար հսկայական գումար էին առաջարկում Ռուսաստանի առաջնությունում խաղալու համար: Ես հրաժարվեցի: Ասացի, որ ուզում եմ Եվրոպայում խաղալ, և այստեղ գլխավորը փողը չէ»,-ասել է Մխիթարյանը, գրում է Sportbox.ru-ն: Անգլիայի առաջնության վերջին խաղաշրջանում Մխիթարյանը մասնակցել է 26 հանդիպման, 3 գոլի հեղինակ է դարձել և 9 գոլային փոխանցման: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Փաշինյան. ՌԴ նախագահի երդմնակալությանը մասնակցելու հրավեր, կարծես, չեմ ստացել Նա նաև ասել է, որ տարօրինակ կլիներ, եթե ՀՀ ղեկավարն ամեն տարի մասնակցեր մայիսի 9-ի շքերթին ՀՀ լեռնային մարզերում մինչև -1․․․-2 աստիճան ցուրտ է սպասվում Մայիսի 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ Թաթոյանը միացել է Բագրատ սրբազանի առաջնորդած շարժմանը Նա նշել է, որ իրականացվող սահմանազատումը միջազգային որևէ պահանջի չի համապատասխանում IDBank-ի աջակցության նոր ծրագիրը՝ ուղղված բռնի տեղահանված արցախցիներին. «Քո կողքին» Ծրագրում ներառվել են այն ընտանիքները, որոնք ունեն երեք և ավելի երեխա |