ՀՀ նախագահը շնորհավորել է Պուտինին Ռուսաստանի օրվա առթիվ![]() 12 հունիսի 2018 - 11:42 AMT PanARMENIAN.Net - Նախագահ Արմեն Սարգսյանը Ռուսաստանի օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին: Ուղերձում մասնավորապես ասվում է. «Ընդունեք իմ ջերմ շնորհավորանքները պետական տոնի՝ Ռուսաստանի օրվա կապակցությամբ: Այդ նշանակալից օրը պետականաշինության և երկրի սոցիալ-տնտեսական զարգացման գործում, կրթության, գիտության ու մշակույթի ոլորտներում համակարգային վերափոխումների սկիզբ է դրել, որով Ռուսաստանի եղբայրական ժողովուրդն իրավամբ հպարտանում է: Ձեռք բերված հաջողություններն էլ ավելի են ամրապնդել երկրի դերն ու հեղինակությունը համաշխարհային ասպարեզում: Մեր երկու ժողովուրդների փոխհարաբերություններրի խորը արմատները, որոնք հիմնված են բազմադարյա բարեկամության ամուր կապերի, վստահության և փոխօգնության վրա, այսօր նպաստում են Հայաստանի և Ռուսաստանի երկկողմ դաշնակցային փոխգործակցության ընդլայնմանը»: ՀՀ նախագահը համոզվածություն է հայտնել, որ բազմակողմ միջպետական հարաբերությունների առաջանցիկ զարգացումը հետագայում ևս բխելու է երկու ժողովուրդների և երկրների հիմնական շահերից, նպաստելու է տարածաշրջանային և միջազգային անվտանգության ապահովմանը: «Ցանկանում եմ Ձեզ քաջառողջություն, բարօրություն և ամենայն բարիք , իսկ բոլոր ռուսաստանցիներին՝ խաղաղություն և բարգավաճում»,-ասվում է ուղերձում, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |