ՀՀ-ն մտադիր է ավելի շատ գազ ներկրել Իրանից և վերանայել սակագինը![]() 12 հունիսի 2018 - 17:46 AMT PanARMENIAN.Net - Հունիսի կեսերին հայկական պատվիրակությունը մեկնելու է Թեհրան՝ Հայաստան իրանական գազի ներկրման ծավալների ավելացման և սակագների շուրջ բանակցությունների նպատակով: Այս մասին հայտնում է իրանական IRNA պետական գործակալությունը: Նշվում է, որ հայկական կողմը մտադիր է իրանական գազի ներմուծումը 1 մլն խմ-ից հասցնել 1,6 մլն խմ-ի: Իրանի ազգային գազային ընկերության միջազգային հարցերով բաժնի տնօրեն Բեհզադ Բաբազադեն հայտնել է, որ Երևանի ջերմային էլեկտրակայանն ավելի շատ իրանական գազի անհրաժեշտություն ունի: Նա հավելել է, որ գազը մատակարարվելու է հայկական կողմի արտադրած էլէներգիայի դիմաց: Բաբազադեն հավաստել է նաև, որ ՀՀ-Իրան խողովակաշարն ունակ է ՀՀ-ին ավելի մեծ ծավալով գազ մատակարարել: Հայաստանը իրանական գազ է ներկրում 2009 թվականից: Իրանը, 2017 թվականի մարտի 21-ից ի վեր, 250 մլն խորանարդ մետր բնական գազ է արտահանել Հայաստան: Նույն ժամանակահատվածում յուրքանչյուր 1 խմ գազի դիմաց Հայաստանից 3,2 կՎտ էլեկտրաէներգիա է ստացել: Հղումներ թեմայով. ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |