Մառնեուլի ադրբեջանցի քաղաքապետը ձերբակալվել է13 հունիսի 2018 - 12:16 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի Քվեմո Քարթլի շրջանի Մառնեուլ քաղաքի ադրբեջանցի քաղաքապետ Թեմուր Աբազովը ձերբակալվել է՝ անձի արժանապտվությունը ստորացնելու մեղադրանքով: Համացանցում տեսանյութ էր տարածվել, որտեղ Վրաստանի իշխանությունների հասցեին անպարկեշտ արտահայտված անձի մարդկային արժանապատվությունը ստորացվում է, հայտնում է Sputnik Գրուզիան: Մառնեուլի բնակիչը Թբիլիսիում բողոքի ցույցերի ժամանակ անպարկեշտ արտահայտություններ էր արել իշխող «Վրացական երազանք՝ ժողովրդավարական Վրաստան» կուսակցության նախագահ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի և Մառնեուլի քաղաքապետ Թեմուր Աբազովի հասցեին: Դրան հաջորդեց մեկ այլ տեսանյութ, որտեղ արդեն Մառնեուլի վերոնշյալ բնակիչը ներողություն է խնդրում, իսկ հետո նրան ստիպում են լվացվել, ինչպես ենթադրվում է, մեզով: Քրեական գործը հարուցվել է «մի խումբ անձանց կողմից մարդուն ստորացնելու կամ անմարդկային վերաբերմունքի» հոդվածով, ինչը պատժվում է 5-10 տարվա ազատազրկմամբ: Քննությունն իրականացնում են դատախազության աշխատակիցները Մառնեուլի քաղաքապետը լրագրողներին ասել է, որ ոչինչ չգիտի այդ միջադեպի մասին: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» |