ՀՀ ծանրամարտի ֆեդերացիայի որակազրկումը մասնակի չեղարկվել է13 հունիսի 2018 - 14:47 AMT PanARMENIAN.Net - Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան (IWF) վաղաժամ չեղարկել է Հայաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի ծանրամարտի ֆեդերացիաների որակազրկումը: Այդ մասին հայտնում է IWF մամուլի ծառայությունը: Մշտադիտարկման արդյունքում, որը սկսվել էր որակազրկման պահից, Դիտարկման անկախ խումբը, որի անդամները դոպինգի դեմ պայքարի անկախ փորձագետներ են, պարզել է, որ բոլոր երեք ֆեդերացիաները կատարել են հակադոպինգային գործունեության հետ կապված մի շարք պայմաններ՝ այդ թվում $50.000 անդամավճար են մուծել որպես ավանդ իրենց երկրներում IWF կողմից հակադոպինգային գործունեության ընդլայնմանը: Այդպիսով, ՀՀ ներկայացուցիչները կարող են հունիսի 19-ից մասնակցել երիտասարդական մրցումներին, իսկ օգոստոսի 19-ից՝ պատանեկան և մեծահասակների մրցումներին: Սակայն, Հայաստանը, Ադրբեջանն ու Թուրքիան իրավունք չունեն մրցումներ կազմակերպել և IWF միջոցառումներ: Այդ երկրները նաև չեն կարող ձայնի իրավունքով մասնակցել կազմակերպության կոնգրեսին: Հայաստանի հավաքականը որակազրկվել էր IWF Գործկոմի կողմից 2017-ի սեպտեմբերի 30-ին: Հավաքականը մեկ տարի ժամկետով զրկվել էր մրցումներին մասնակցելու իրավունքից: Որակազրկվել էին նաև Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Չինաստանի, Մոլդովայի, Թուրքիայի, ՌԴ և Ուկրաինայի ազգային ֆեդերացիաները, որոնց մարզիկները, ինչպես պարզվեց 2008 և 2012-ի Օլիմպիադաներից հետո, խախտել են հակադոպինգային կանոնները: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |