Սահմանամերձ Չինարիում կներդրվի արտաքին լուսավորության LED համակարգ13 հունիսի 2018 - 12:33 AMT PanARMENIAN.Net - Տավուշի մարզի Չինարի գյուղը երեք կողմից սահման ունի հակառակորդի հետ: Ուղիղ գծով՝ սահմանի հեռավորությունը երբեմն հասնում է 600 մետրի: Չնայած սովորական դարձած ոտնձգություններին, այստեղ ձգտում են պահպանել կյանքի բնականոն ռիթմն ու զբաղվել գյուղատնտեսական աշխատանքներով: Մինչդեռ ենթակառուցվածքների բացակայության պատճառով, դա այդքան էլ հեշտ չի տրվում սահմանապահ գյուղի բնակիչներին: Լուծման ենթակա են տարբեր խնդիրներ, բայց առաջնահերթ է համարվում Չինարիի արտաքին լուսավորության համակարգի ապահովումը: Չինարեցիները բացատրել են, որ դաշտում գյուղատնտեսական աշխատանքներն արդյունավետ են համարվում երեկոյան ժամերին. հողը ջրելու հարցն այդ կերպ հեշտ է լուծել: Լուսավորոթյան բացակայությունը, սակայն, անվտանգության խնդիր է ստեղծում: Բնակավայրի վարչական ղեկավարը տեղեկացնում է, որ գյուղն ունի 14 կմ ներհամայնքային ճանապարհներ, բայց շատ կարևոր է գյուղի՝ հարավից հյուսիս ձգվող հիմնական ճանապարհի լուսավորումը: «Հարևան գյուղերը գիշերային ժամերին լուսավորված են, իսկ Չինարին՝ դեռ ոչ: Եթե գյուղի հիմնական փողոցը լուսավորվի, մարդիկ կոգևորվեն, հավատով կնայեն ապագային, իսկ հակառակորդը կհասկանա, որ չինարեցին ամուր է»,- ասել է բնակավայրի վարչական ղեկավար Սամվել Սաղոյանը: Սահմանամերձ գյուղերը եղել և մնում են ՎիվաՍել-ՄՏՍ-ի ուշադրության կենտրոնում, ընդ որում՝ ոչ միայն ցանցի զարգացման տեսանկյունից: Ընկերությունն իր գործընկերոջ՝ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) հետ միասին, շարունակում է առաջնորդվել պատասխանատու մոտեցմամբ՝ գիտակցելով, որ դա է երկրի զարգացմանը նպաստելու երկարաժամկետ ուղին: Այդ մասին են վկայում սոցիալական կյանքի բարելավմանն ուղղված՝ վերջին տարիների ներդրումները: Մինչև տարեվերջ, կողմերը Չինարիում կիրականացնեն հերթական ծրագիրը. կներդրվի LED լուսավորության համակարգ: «Մենք սկսել ենք իրականացնել ընթացիկ տարվա սոցիալական ուղղվածության ծրագրերը: Պահպանվել են բոլոր այն առաջնահերթությունները, որոնց ուղղությամբ, տարիներ շարունակ կատարել ենք ներդրումներ: Թիրախում դարձյալ հեռավոր մարզերն են, սահմանամերձ բնակավայրերում ենթակառուցվածքների զարգացումը»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը: ՎիվաՍել-ՄՏՍ-ը («ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ) Հայաստանում հեռահաղորդակցության առաջատար օպերատորն է, որն ունի ամենահզոր2G/3.75G/4G ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: ՎիվաՍել-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը՝ Շուշի չայցելելու մասին․ Դեռևս պատրաստ չեմ Նա մտահոգիչ է անվել մամուլի և քաղհասարակության ճնշումները՝ հավելելով, որ դա «տասնամյակներով հետ կշպրտի Ադրբեջանը» Հնդկաստանն արդիականացրել է ՀՀ մատակարարված հրետանային համակարգերը՝ նոր էլեկտրոնիկա տեղադրելով Հրետանային համալիրներում տեղադրվել են պարզեցված ինտերֆեյսով բալիստիկ համակարգիչներ Ողջաբերդ գետի հենապատի փլուզման հետևանքով Նոր Արեշում տներ են հեղեղվել Իրականացնում են գետի հունի մաքրման, երկաթբետոնե կառուցատարրերի տեղափոխման |