Հայաստանը պետք է ետ կանչի իր ներկայացուցչին ՄԱԿ-ում, գտնում է հայ քաղաքագետը17 ապրիլի 2008 - 16:55 AMT PanARMENIAN.Net - «Հայաստանն ուներ բոլոր հնարավորությունները, որպեսզի թույլ չտար ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում Լեռնային Ղարաբաղի հարցով բանաձեւի ընդունումը: Եթե հաշվի առնենք, որ ԱՄՆ-ն, Ռուսաստանը եւ ԵԱՀԿ անդամ-երկրները դեմ քվեարկեցին բանաձեւին, ապա պարզ է դառնում, որ բավական հեշտ կարող էր լինել դիմակայությունը այդ բանաձեւի ընդունմանը»,- այսօր մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Լեւոն Մելիք-Շահնազարյանը: Քաղաքագետի կարծիքով, այդ պատճառով Հայաստանի իշխանությունները պետք է ետ կանչեն ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչին: «Ինձ թվում է, որ ոչ ոք մեր փոխարեն չի կատարի մեր գործը: Չէ որ մենք ունենք հակահայկական քարոզչությանը դիմակայելու բոլոր միջոցները, մենք պարզապես պետք է տքնաջան աշխատենք»,- ընդգծել է Լեւոն Մելիք-Շահնազարյանը:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |