Եվս 12 պատգամավոր Սամվել Բաբայանի խափանման միջոցը փոխելու երաշխավորագիր են ստորագրել13 հունիսի 2018 - 15:34 AMT PanARMENIAN.Net - Եվս 12 պատգամավոր ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի և Սանասար Գաբրիելյանի խափանման միջոցը փոխելու երաշխավորություն է ներկայացրել: Խափանման միջոցը փոխելու անձնական միջնորդություն են ներկայացրել ԵԼՔ խմբակցությունից Արամ Սարգսյանը, և 11 պատգամավոր «Ծառուկյան» խմբակցությունից, հայտնում է Panorama.am-ը: Ավելի վաղ նման միջնորդություն արդեն ներկայացրել էինԵԼՔ խմբակցության երկու պատգամավոր՝ Հովիկ Աղազարյանը ու Սասուն Միքայելյանը: Ավելի վաղ Սամվել Բաբայանն առաջին ատյանի վճիռը բողոքարկել էր Վերաքննիչ դատարանում՝ պահանջելով արդարացնել իրեն: Վերաքննիչ դատարանը մերժեց Սամվել Բաբայանի ու մյուսների բողոքը: Այժմ բողոքը Վճռաբեկ դատարանում է, այն վարույթ է ընդունվել: Սամվել Բաբայանը ձերբակալվել էր 2017 թվականի մարտի 22-ին՝ մաքսանենգ եղանակով Հայաստանի Հանրապետություն «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր տեղափոխելու և փողերի լվացման մեղադրանքով: Նույն թվականի նոյեմբերի 28-ին դատարանը 6 տարվա ազատազրկման է դատապարտել նրան:Սանասար Գաբրիելյանը՝ 3 տարվա ազատազրկմանէ դատապարտվել: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |