Մակեդոնիայի նախագահը հրաժարվել է ստորագրել երկրի անվանափոխության մասին համաձայնագիրը![]() 14 հունիսի 2018 - 11:49 AMT PanARMENIAN.Net - Մակեդոնիայի նախագահ Գերգե Իվանովը հունիսի 13-ին հրաժարվել է ստորագրել երկրի անվանափոխության մասին համաձայնագիրը: Ըստ նրա, համաձայնագրով չափազանց մեծ զիջումներ են արվում Հունաստանին, գրում է Deutsche Welle-ն: Ավելի վաղ նախագահի հետ հանդիպել էին Մակեդոնիայի վարչապետ Զորան Զաևը և ԱԳ նախարար Նիկոլա Դիմիտրովը: Հունիսի 12-ին Աթենքն ու Սկոպյեն առաջընթաց արձանագրեցին Մակեդոնիայի անվանման շուրջ վիճահարույց հարցում: Հունիսի 12-ին Զաևն ու նրա հույն պաշտոնակից Ալեքսիս Ցիպրասը հեռախոսազրույց են ունեցել: Կողմերը համաձայնության են եկել Մակեդոնիայի Հանրապետության սահմանադրական անվան շուրջ, ինչը թույլ կտա երկրին անդամակցել Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին: Ըստ համաձայնագրի ,Մակեդոնիան կկոչվի Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետություն: Ինքնությունը՝ «մակեդոնացիներ», և լեզուն՝ որպես «մակեդոներեն» կպահպանվեն: Եթե Հունաստանի և Մակեդոնիայի վարչապետները ստորագրեն համաձայնագիրը, այն պետք է վավերացվի Մակեդոնիայի խորհրդարանում: Եթե խորհրդարանը հավանություն տա, փաստաթուղթը պետք է ստորագրի Մակեդոնիայի նախագահը: Դրանից հետո հարկ կլինի փոփոխություններ կատարել երկրի սահմանադրության մեջ, իսկ աշնանն այդ հարցով հանրաքվե կանցկացվի: Երկրի անվան շուրջ Մակեդոնիայի և Հունաստանի վեճը շարունակվում է արդեն 25 տարի, դա խոչընդոտ էր Մակեդոնիայի համար ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում: Հունաստանը պահանջել էր փոխել երկրի անվանումը, որպեսզի շփոթություն չառաջանա հունական Մակեդոնիայի հետ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |