Հերմինե Նաղդալյանի ամուսինն ազատվել է կառավարության գործերի կառավարչի պաշտոնից![]() 14 հունիսի 2018 - 13:59 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Հերմինե Նաղդալյանի ամուսին Դավիթ Բեգլարյանին ազատել է կառավարության գործերի կառավարչի պաշտոնից: Այս մասին հայտնում է «Հայկական ժամանակ» օրարթերթը: Նշվում է, որ Բեգլարյանն այս պաշտոնում նշանակվել է դեռևս նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի օրոք և շարունակել պաշտոնավարել Փաշինյանի կառավարության ձևավորումից հետո: Գործերի նոր կառավարիչ առայժմ նշանակված չէ, սակայն, ըստ աղբյուրի, այդ պաշտոնը զբաղեցնելու է Գևորգ Աճեմյանը, ով աջ ղեկով մեքենաների ներմուծումն ու շահագործումն արգելող օրենքի դեմ պայքարող «Աջ ղեկ» նախաձեռնության համակարգողներից է: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |