Մոսկվայում մեկնարկել է ֆուտբոլի Աշխարհի առաջնությունը

Մոսկվայում մեկնարկել է ֆուտբոլի Աշխարհի առաջնությունը

PanARMENIAN.Net - Մոսկվայում մեկնարկել է ֆուտբոլի Աշխարհի առաջնությունը: Առաջինը մարզադաշտ են դուրս եկել Ռուսաստանի Դաշնության և Սաուդյան Արաբիայի հավաքականները:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Լուժնիկի» մարզադաշտում ներկա է ֆուտբոլի Աշխարհի առաջնության բացման հանդիսավոր արարողությանն ու առաջնության առաջին խաղին: Ներկա են նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և մի շարք այլ պետությունների նախագահներ ու կառավարությունների ղեկավարներ, որոնք ժամանել են Մոսկվա՝ ֆուտբոլի Աշխարհի առաջնության բացման հանդիսավոր արարողությանը ներկա գտնվելու նպատակով:

Հունիսի 13-ին աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը Կարմիր հրապարակում ներկա են գտնվել ֆուտբոլի Աշխարհի առաջնությանը նվիրված գալա-համերգին: Միջոցառմանը ներկա են եղել նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և մի շարք այլ պետությունների նախագահներ ու կառավարությունների ղեկավարներ:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
---