Նախարար. «Այբ» հիմնադրամին հատկացված 666 մլն դրամից մոտ 280 մլն-ը չի ծախսվել

Նախարար. «Այբ» հիմնադրամին հատկացված 666 մլն դրամից մոտ 280 մլն-ը չի ծախսվել

PanARMENIAN.Net - Պետության կողմից «Այբ» կրթական հիմնադրամի «Արարատյան բակալավր» ծրագրին հատկացված 666 մլն դրամից մոտ 280 մլն-ը չի ծախսվել: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը՝ հավելելով, որ ոչ թե աուդիտ, այլ ուսումնասիրություններ են անցկացվել:

«Պարզվել է, որ անցած տարի հատկացված 666 մլն-ից մոտ 280 մլն-ը չի ծախվել, հետագայում ձևավորվել է որպես կանխավճար: Բոլոր այս տեղափոխությունների տնավարության գործընթացների արդյունքում որոշել և հանձնարել եմ, որ մեր ներքին աուդիտի կողմից ուսումնասիրվի 2015թ-ից սկսված գործունեությունը, երբ այդ վճարումները սկսել են արվել, որպեսզի տեսնենք գումարների փոխատեղումները»,-ասել է նախարարը:

Ավելի վաղ, Հարությունյանը հանձնարարել էր Արարատյան բակալավրիատի ֆինանսական աուդիտ անցկացնել:

«Այբի» ու Արայիկ Հարությունյանի միջև հրապարակային բանավեճը սկսվել էր այն բանից հետո, երբ Հարությունյանը հայտարարել էր, որ պետությունն այլևս չի ֆինանսավորելու մասնավոր դպրոցները՝ «տեր մեսրոպներին» (ակնարկելով «Այբ» դպրոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ Մեսրոպ քահանա Արամյանին - խմբ) միլիոններ հատկացնելով։

Ի պատասխան «Այբը» հայտարարել է, որ դպրոցը երբեք չի ստացել պետական միջոցներ՝ գումարը հատկացվել է Արարատյան բակալավրիատի ծրագրին, իսկ դպրոցի տնօրեն Արամ Փախչանյանը ասել էր, որ նախարարը գրոհել է հիմնադրամն առանց բովանդակային քննարկման ու ուզում է կտրել երկրում լավ կրթություն ունենալուն միտված ծրագրի թևերը։ Հարությունյանը ի պատասխան հայտարարել էր, որ հանձնարարել է կազմակերպել ֆինանսական աուդիտ ու կխոսի դրա արդյունքներից հետո, կարծիք հայտնելով, որ Տեր Մեսրոպը հանրակրթության ոլորտին ամենամեծ վնասը հասցրած մարդկանցից է։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---