2017-ի համեմատ 5 ամսում ՀՀ-ից ծիրանի արատահանումն աճել է մոտ 57.000%-ով![]() 15 հունիսի 2018 - 17:35 AMT PanARMENIAN.Net - 2018 թվականի հունիսի 15-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունից ծիրանի արտահանման ծավալները 2017 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել են մոտ 57.000%-ով: PanARMENIAN.Net -ի հետ զրույցում գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հաստատեցին, որ ընթացիկ տարվա առաջին ավելի քան հինգ ամսում արտահանվել է 14.752 տոննա ծիրան՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 26 տոննայի դիմաց: Նույն ժամանակահատվածում ՀՀ-ից արտահանվել է 67.294 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 33.819 տոննայի դիմաց: Հայկական թարմ պտուղ-բանջարեղենը հիմնականում արտահանվել է Ռուսաստանի Դաշնություն՝ մոտ 64.178 տոննա, մնացածը՝ Վրաստան, Բելառուս, Ղազախստան, Արաբական Միացյալ Էմիրություններ, Իրաք, Իրանի Իսլամական Հանրապետություն, Բելգիա և Ռումինիա: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |