Եվրախորհրդարանի ներկայացուցիչները կգնահատեն ՀՀ-ում ստեղծված քաղիրավիճակը15 հունիսի 2018 - 17:33 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 18-ին Հայաստան կժամանի ԵԽ 9 պատգամավորներից բաղկացած պատվիրակությունը, որը կգնահատի Եվրոպական միության և Հայաստանի միջև հարաբերությունների ներկա փուլը և բարեփոխումներին ուղղված ջանքերը՝ ԵՄ-Հայաստան նոր համաձայնագրին համաձայնության քվե տալուն ընդառաջ: Եվրախորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Դեյվիդ Մքալիսթերի գլխավորությամբ (ԵԺԿ, Գերմանիա) Եվրոպական խորհրդարանի 9 պատգամավորների պատվիրակությունը հանդիպում կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի, ՀՀ նախարարների, ՀՀ ԱԺ պատգամավորների, քաղհասարակության ներկայացուցիչների հետ, հայտնում է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության գրասենյակը: Եվրախորհրդարանի ներկայացուցիչները գնահատական կտան Հայաստանում ստեղծված քաղաքական իրավիճակին, ինչպես նաև կգնահատեն ԵՄ-Հայաստան հարաբերությունների ներկա մակարդակը և հայտարարված բարեփոխումները՝ վերջին շրջանում տեղի ունեցող քաղաքական ցնցումների համատեքստում, որի արդյունքում երկրում տեղի է ունեցել իշխանափոխություն: Մքալլիսթերի հետ միասին՝ ԵԽ պատվիրակության կազմում կլինի ևս 8 պատգամավոր. «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության ղեկավար Ռեբեկա Հարմսը (Կանաչներ, Գերմանիա), Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նախագահ Սաջադ Քարիմը (Սոցիալիստներ և դեմոկրատներ, Միացյալ Թագավորություն), ԵԽ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի Հայաստանի գծով զեկուցող Լազլո Թոկեշը (ԵԺԿ, Հունգարիա), Ժելյանա Զովկոն (ԵԺԿ, Խորվաթիա), Նինա Գիլը (Միացյալ թագավորություն), Բորիս Զալան (Սոցիալիստներ և դեմոկրատներ, Սլովակիա), Տիկին Էլենի Թեոխարուսը (Սոցիալիստներ և դեմոկրատներ, Կիպրոս), Պրն Պետրաս Աուշտրեվիչուսը (Եվրոպայի Լիբերալների և Դեմոկրատների Դաշինք, Լիտվա): Հայաստանի և ԵՄ-ի միջև «Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին» համաձայնագիրը ստորագրվել է 2017թ. նոյեմբերի 24-ին, Բրյուսելում:Համաձայնագիրը վավերացրել են Լատվիան, Լիտվան,Էստոնիան: Ուշագրավ Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու «Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը Ամենաընթերցվողը բաժնում | Վարչապետ․Եթե Տավուշում տների հետ կապված խնդիր լինի, պետությունը տեր կկանգնի՝ նոր տներ կկառուցի Վարչապետի խոսքով՝ խնդիրները, որ տեղ-տեղ ծագում են հայկական կողմի համար, հնարավոր է, որ ծագեն նաև Ադրբեջանի համար Փաշինյան․ Ռուսական հենակետերը դուրս կբերվեն Տավուշից Խոսելով հայ սահմանապահների տեղակայման ժամկետների մասին` նա շեշտել է, որ այդ գործընթացը պետք է հնարավորինս արագ անել Վարչապետ․ Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ամբողջ երկայնքով Նա ընդգծել, որ իհարկե, սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա նաև էական ձեռքբերում է նաև ՀՀ համար Բագրատ սրբազան. Այս գործընթացը պետք է կասեցվի Նա հավելել է, որ Տավուշի մարզը պետք է ամրոց դարձնել |