ՊԵԿ-ը ստուգումներ է արել 70 գազալցակայանում. 61-ում խախտումներ են գտել16 հունիսի 2018 - 13:02 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի տեսուչները ստուգումներ են իրականացրել 70 գազալցակայանում, 61-ում ՀԴՄ կտրոնների հետ կապված խախտումներ են հայտնաբերել: Այս մասին PanARMENIAN.Net ին հայտնեց ՊԵԿ նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Մկրտչյանը: Ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների, տեսուչները ստուգումներ են իրականացրել նաև ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության ղեկավար, գործարար Գագիկ Ծառուկյանին պատկանող գազալցակայաններում: «Գազալցակայանները ՊԵԿ-ի ուշադրության կենտրոնում են, ուստի ստուգումները չեն իրականացվում, ելնելով այն հանգամանքից, թե դրանք ում են պատկանում: Նման ստուգումներ իրականցվում են հանրապետության բոլոր գազալցակայաններում», - ասաց Մկրտչյանը: Ավելի վաղ, մամուլում լուրեր են շրջանառվել, որ ՊԵԿ տեսուչները գիշերային ստուգումներ են իրականացրել՝ մասնավորապես, մտել են Գագիկ Ծառուկյանին պատկանող գազալցակայաններ, անակնկալ ստուգումներ արել և արձանագրություններ կազմել։ Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |