Առողջապահության նախարարության ՓԲԸ-ն 16 մլն դրամի յուրացում է արել16 հունիսի 2018 - 15:05 AMT PanARMENIAN.Net - Առողջապահության նախարարության «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն» ՓԲ ընկերության տնօրինությունը, պաշտոնեական դիրքն օգտագործելով ծառայության շահերին հակառակ, պետությանը պատճառել է էական վնաս՝ յուրացնելով 16 մլն դրամ։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը: Նախնական քննությամբ պարզվել է, որ 2018-ի հունվարի 1-ից մինչև հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում կենտրոնում բուժօգնություն ստացած 128 երեխայից 35-ը նախատեսված 525 օրվա փոխարեն, փաստացի շուրջօրյա բուժօգնություն են ստացել 128 օր։ Արդյունքում՝ Առողջապահության նախարարություն են ներկայացվել մատուցված բուժման ծառայության վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող տվյալներ, որոնց հիման վրա ընկերության հաշվեհամարին է փոխանցվել մոտ 12,1 մլն դրամ ավելի գումար։ Նախնական քննությամբ պարզվել է նաև, որ ընկերության տնօրինությունն օգտագործելով պաշտոնեական դիրքը, 2012-ից մինչև 2018թ-ի ապրիլը, ամսական 32.000 դրամ աշխատավարձով ընկերությունում բանվոր է ձևակերպել մի քաղաքացու։ Նա փաստացի աշխատանքի չի հաճախել, և աշխատավարձերի ձևաթերթիկներում կեղծիքներ կատարելու միջոցով յուրացվել է ընդհանուր շուրջ 3.9 մլն դրամ։ Քննությունը շարունակվում է։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |