Շարմազանովը՝ Գրիգորյանի մասին. Սա խայտառակություն է

Շարմազանովը՝ Գրիգորյանի մասին. Սա խայտառակություն է

PanARMENIAN.Net - Զինվորի հացը գողանալն անթույլատրելի և դատապարտելի արարք է, դա խայտառակություն է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով Մանվել Գրիգորյանի՝ Ապրիլյան պատերազմի ժամանակ դպրոցականների, եկեղեցու ու քաղաքացիների կողմից բանակ ուղարկած օգնությունը յուրացնելու ԱԱԾ-ի բացահայտումներին:

«Զինվորի հացը գողացողն ազգի դավաճան է», - ասել է Շարմազանովը՝ հավելելով, որ նրանք ովքեր «բյուջեից մի կոպեկ են գողացել՝ թող պատժվեն օրենքի ողջ խստությամբ»:

Նա ասել է, որ ՀՀԿ-ին քաղաքական պատասխանատու չի համարում կատարվածի համար, ինչպես նաև հորդորել է հարգել անմեղության կանխավարկածը, սպասել նախաքննության ավարտին:

Հունիսի 17-ի երեկոյան ԱԱԾ-ն հրապարակել է Մանվել Գրիգորյանին պատկանող առանձնատանն ու ամառանոցում խուզարկության տեսագրությունը․ մեծ քանակությամբ զենք-զինամթերքից բացի, առգրավվել է հսկայական քանակի բանակին պատկանող գույք ու սնունդ, Ապրիլյան պատերազմի ժամանակ դպրոցականների, եկեղեցու ու քաղաքացիների կողմից բանակ ուղարկած օգնություն, որն օգտագործվել էր Գրիգորյանի կենդանիներին կերակրելու համար։ Նա յուրացրել է նաև բանակին նվիրաբերած մեքենաներ:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---