ԱԳՆ-ն Գրիգորյանի գործի մասին․ Կոռուպցիայի բացահայտումը ՀՀ իմիջի վրա դրական կազդի![]() 18 հունիսի 2018 - 13:23 AMT PanARMENIAN.Net - ՀՀ միջազգային վարկանիշի վրա կոռուպցիայի բացահայտումն ու մեղավորների արժանի պատիժ ստանալը միայն դրական ազդեցություն է ունենալու։ Այս մասին է հայտարարել ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը, հայտնում է Panorama.am-ը։ «Դա միմիայն դրական ընթացք կարող է ունենալ մեր միջազգային վարկանիշի վրա»,- նշել է նա: Հունիսի 17-ի երեկոյան ԱԱԾ-ն հրապարակել է Մանվել Գրիգորյանին պատկանող առանձնատանն ու ամառանոցում խուզարկության տեսագրությունը․ մեծ քանակությամբ զենք-զինամթերքից բացի, առգրավվել է հսկայական քանակի բանակին պատկանող գույք ու սնունդ, Ապրիլյան պատերազմի ժամանակ դպրոցականների, եկեղեցու ու քաղաքացիների կողմից բանակ ուղարկած օգնություն, որն օգտագործվել էր Գրիգորյանի կենդանիներին կերակրելու համար, ինչպես նաև՝ բանակին նվիրաբերած ավտոմեքենաներ։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |