Ալի Բաբաջան. Թուրքիան պատրաստ է աշխատել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԳՆ նորանշանակ ղեկավար Էդվարդ Նալբանդյանին շնորհավորական հեռագիր է հղել Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանը: Նրա ուղերձում ասվում է «Ձերդ Գերազանցություն, համոզված եմ, որ դիվանագիտության բնագավառում Ձեր հարուստ փորձը անգնահատելի եւ ծանրակշիռ ներդրում կլինի Ձեր երկրի արտաքին քաղաքականության համար: Թուրքիան պատրաստ է աշխատելու մեր երկու երկրների միջեւ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ: Ես անկեղծորեն հավատում եմ, որ մենք միասին կկարողանանք օգտվել նոր քաղաքական իրողությունների ընձեռած հնարավորություններից` սկսելու իմաստալից եւ նպատակաուղղված երկխոսություն` հասնելու այն արդյունքին, որին մենք ձգտում ենք», ասվում է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարի ուղերձում:
 Ուշագրավ
---