Մնացականյանը Բրյուսելում հանդիպել է Յոհանես Հանին![]() 20 հունիսի 2018 - 11:03 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 19-ին մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի աշխատանքային այցը Բրյուսել, որտեղ նա հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհանես Հանի հետ: Հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը: Մնացականյանը Հանին ներկայացրել է Հայաստանում տեղի ունեցած վերջին զարգացումները, որոնք, հանձնակատար Հանի բնորոշմամբ,փոփոխության լավ օրինակ են: Ներկայացրվել է նաև ՀՀ կառավարության նոր ծրագիրը և արտաքին քաղաքական առաջնահերթությունները: ՀՀ ԱԳ նախարարը կառավարության հետևողական բարեփոխումների իրականացման, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման, օրենքի գերակայության, կոռուպցիայի դեմ պայքարի գործում կարևորել է գործընկերների հետ գործակցությունը։ ՀՀ ԱԳ նախարարը կարևորել է նաև Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը՝ որպես երկկողմ հարաբերությունների շրջանակ։ Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Եվրոպական հարևանության քաղաքականության շրջանակում գործակցությանն առնչվող հարցեր, ինչպես նաև մտքեր փոխանակել Արևելյան գործընկերության ձևաչափում համագործակցության հեռանկարների շուրջ: Այս համատեքստում անդրադարձ արվեց հունիսի 22-ին Մինսկում կայանալիք Արևելյան գործընկերությանն անդամակցող երկրների արտաքին գործերի նախարարների ոչ պաշտոնական հանդիպման օրակարգին: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |