ԱԺ-ն պարտադիր կուտակայինի օրենքն ընդունել է

ԱԺ-ն պարտադիր կուտակայինի օրենքն ընդունել  է

PanARMENIAN.Net - Խորհրդարանն ընդունել է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգում փոփոխություններ կատարելու նախագիծը, համաձայն որի կենսաթոշակային համակարգի մասնակիցն իր աշխատավարձից կուտակվող 10%-ից կվճարի 2,5%-ը՝ նախկին 5%-ի փոխարեն: Այն ուժի մեջ կմտնի հուլիսի 1-ից:

Նախագծին կողմ է քվեարկել 79 պատգամավոր, 2 դեմ և 7 ձեռնպահ է եղել:

Քվեարկությունից առաջ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հայտարարել է, որ իրենք ձեռնպահ են լինելու:

Ավելի վաղ, կառավարության արտահերթ նիստում ընդունվել էր կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչը 1974 թվականի հունվարի 1-ից հետո ծնված բոլոր վարձու աշխատողների համար։

Ըստ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ոլորտի ամենահեղինակավոր մասնագետները պնդում են, որ այս պրոցեսն անցել է անդառնալիության կետը, և տվյալ խնդրի շուրջ որոշումներ կայացնելիս պետք է հաշվի առնվեն ռիսկերը, որ ոչ միայն երկարաժամկետ, այլև կարճաժամկետ առումով կարող են աղետալի հետևանքներ ունենալ Հայաստանի տնտեսության վրա:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---