Անապահովների համար էլէներգիայի սակագինը մասնակի կփոխհատուցվի![]() 20 հունիսի 2018 - 11:42 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկումների արդյունքում «Տաշիր» ընկերությունների խումբը որոշում է կայացրել հուլիսի 1-ից սոցիալապես անապահով ընտանիքներին տրամադրել էլեկտրաէներգիայի սակագնի մասնակի փոխհատուցում` 1 կՎտժ դիմաց 10 դրամի չափով։ Ընկերության մամուլի ծառայության հաղորդմամբ, փոխհատուցումը կտրամադրվի ամսական մինչև 250 կՎտժ սպառած հոսանքի համար: Փոխհատուցումը կտրամադրվի «Տաշիր» ընկերությունների խմբի սեփական միջոցներից և կկազմի սոցիալապես անապահով ընտանիքների էլեկտրաէներգիայի ծախսի 25-30%-ը: 2015 թվականին էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումից ու ՀԵՑ-ի՝ «Տաշիր» խմբին անցնելուց հետո ընկերությունն ու կառավարությունը մոտ 1 տարի փոխհատուցել են մինչև 250 կՎտժ սպառողներին՝ ավելացված սակագնի չափով: Կարդացեք նաև․ Անապահով ընտանիքների համար գազը 20 դրամով կէժանանա ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |