ԱԽ քարտուղար. Սահմանում լարվածությունն ավելացել է, ՊԲ-ն վերահսկում է իրավիճակը20 հունիսի 2018 - 16:38 AMT PanARMENIAN.Net - Արցախում սահմանային լարվածությունն ավելացել է: «Ազատություն» ռադիոկայանի ուղիղ եթերում նման հայտարարություն է արել ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ հավելելով, որ «մեծմասամբ իրավիճակը չի տարբերվում նախկինում եղածից»: «Ադրբեջանը շարունակում է շարժ կատարել առաջին գծում: Իրավիճակին ամբողջովին հետևում է ԱՀ պաշտպանության բանակը, որպեսզի հանկարծ թույլ չտա որևէ գործողություն: Ընդհանուր առմամբ լարվածությունը որոշակի առումով ավելացել է, սակայն Պաշտպանության բանակը վերահսկում է իրավիճակն ու իր առջև դրված ցանկացած խնդիր պատրաստ է կատարել», - ասել է Արմեն Գրիգորյանը: Ավելի վաղ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը աշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում էին: Փաշինյանն այստեղ հանդիպել էր Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Կոլումբիան խզում է հարաբերություններն Իսրայելի հետ Գազայի հատվածի շրջափակումը այդ երկրի նախագահը «ցեղասպանություն» է անվանել ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԱՄՆ–ն կշարունակի աջակցել ՀՀ-ում պաշտպանական բարեփոխումներին Պապաիկյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համագործակցության ներկայիս ընթացքը և զարգացման հեռանկարները Առողջապահության նախարարին պաշտոնից ազատելու լուրերը հերքվել են Ավելի վաղ խուզարկություններ են իրականացվել առողջապահության նախարարությունում և բուժհաստատություններից մեկում |