Ցեղասպանության հուշահամալիրի Անմար կրակը հանգել է հորդառատ աձրևից20 հունիսի 2018 - 18:24 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 20-ին հորդառատ անձրևի հետևանքով հանգել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի Հավերժական կրակը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը: «Բարեբախտաբար հնարավոր եղավ խուսափել արտակարգ իրավիճակից՝ անձնակազմի արագ ու անձնուրաց գործողությունների շնորհիվ», - գրել է նա: Ցեղասպանության հուշահամալիրը կառուցվել է 1967-ին։ Ամեն տարի ապրիլի 24-ին հարյուր հազարավոր հայեր և օտարազգիներ այցելում են այստեղ և ծաղիկներ խոնարհում Հավերժական կրակի մոտ՝ հարգանքի տուրք մատուցում 1915 թվականին Օսմանյան կայսրության իրագործած Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին։ Հուշահամալիրի Հիշատակի դահլիճը կազմված է բազալտե տասներկու թեքադիր մույթերից, որի կենտրոնում զոհերի հիշատակի Հավերժական կրակն է: Հղումներ թեմայով. Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը՝ Շուշի չայցելելու մասին․ Դեռևս պատրաստ չեմ Նա մտահոգիչ է անվել մամուլի և քաղհասարակության ճնշումները՝ հավելելով, որ դա «տասնամյակներով հետ կշպրտի Ադրբեջանը» |