Թանդիլյանը կշարունակի աշխատանքը սոցապ նախարարի պաշտոնում21 հունիսի 2018 - 11:12 AMT PanARMENIAN.Net - Աշխատանքի ու սոցիալական հարցերով նախարար Մանե Թանդիլյանն, ով հրաժարականի դիմում էր ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, կշարունակի պաշտոնավարել։ «Ես չեմ ընդունել հրաժարականը։ Տիկին Թանդիլյանի հետ քննարկումների արդյունքում որոշել ենք, որ պետք է շարունակենք աշխատանքը», - նշել է վարչապետ Փաշինյանը կառավարության նիստի ընթացքում։ Թանդիլյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի հետ անհամաձայնության պատճառով։ Փաշինյանը ասել է, որ համակարգը բարելավման կարիք ունի, ու աշխատանքներն այդ ուղղությամբ շարունակվելու է ինչպես Թանդիլյանի, այդպես էլ այլ նախարարների հետ։ 2 ամսա ընթացքում պետք է ունենալ պրոբլեմների օրակարգը՝ դրանց լուծում տալու համար, նշել է վարչապետը։ Թանդիլյանը նշել է նաև, որ կմնա «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ։ Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |