Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետի տանը մոտ $1,45 մլն է գտնվել

Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետի տանը մոտ $1,45 մլն է գտնվել

PanARMENIAN.Net - Իրավապահները խուզարկություն են իրականացրել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի բնակարանում: Հայտնաբերվել է ավելի քան $1,45 մլն: Այս մասին PanARMENIAN.Net -ին հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը:

«Խուզարկության ընթացքում գտնվել է $1,1 մլն, €230.000, 36 մլն դրամ (ընդհանուր $1,45 մլն): Քննությամբ կպարզվի դրանց ծագումը», - մանրամասնել է Տռուզյանը:

Ավելի վաղ, ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ Ֆինանսական չարաշահումներ են ի հայտ եկել «Սելենա» ՍՊԸ-ին պատկանող «Յանս» ռեստորանային համալիրում, որը պատկանում է Վաչագան Ղազարյանի ընտանիքին:

Կատարված խուզարկությունների ժամանակ հայտնաբերվել և առգրավվել են հաշվապահական փաստաթղթեր, համակարգիչներ, էլեկտրոնային կրիչներ, բացի այդ, հայտնաբերվել է 2 ատրճանակ՝ փաստաթղթերով և ավելի քան $1 մլն։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---