Վարչապետ. ՀՀ-ում իրավապահ համակարգի և հանրության հաշտեցման պատմական գործընթաց է21 հունիսի 2018 - 18:15 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոստիկանության զորքերի կազմավորման 26-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր արարողության ընթացքում հայտարարել է, որ երկրում տեղի է ունենում «իրավապահ համակարգի և ժողովրդի հաշտեցման պատմական գործընթաց»: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: «Ցավոք, մեր պատմության մեջ եղել են էջեր, երբ լրջագույն անդունդ են ստեղծել ժողովրդի և ոստիկանության միջև և մեր գործունեության առաջնահերթությունն է այդ անդունդը լրացնելը, այդ անդունդը փակելը, այդ անդունդի վրա կամուրջներ կառուցելը, որպեսզի ժողովուրդը և ոստիկանությունը լինեն միասնական, լինեն գծերի նույն կողմում, ծառայեն միևնույն նպատակին, առաջնորդվեն նույն սկզբունքներով, երազանքներով և միասնական ուժերով», - ասել է Փաշինյանը: Միջոցառման ընթացքում վարչապետը ծանոթացել է ոստիկանության զորքերի տեխնիկական հագեցվածության մակարդակին, ինչպես նաև այն հատուկ միջոցներին, որոնք ոստիկանությունը կարող է կիրառել հասարակական կարգի խախտման դեպքում: Նա հանձնարարել է վերանայել որոշ միջոցների կիրառման հնարավորությունը՝ հաշվի առնելով դրանց վտանգավորության աստիճանը: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |