Choco Fest 2018. Երևանում հուլիսի 11-ին շոկոլադի փառատոն կլինի23 հունիսի 2018 - 11:31 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 11-ին Հայաստանում արդեն երրորդ անգամ տեղի կունենա շոկոլադի ամենամյա Choco Fest փառատոնը: Էքսպո-փառատոնը շոկոլադի սիրահարների համար կազմակերպում է երևանյան The LOFT զարգացման կենտրոնը: Փառատոնին մասնակցելու համար հրավիրվում են բոլոր ցանկացող հայաստանյան արտադրողներն ու ներմուծողները: Ինչպես PanARMENIAN.Net -ին են հայտնել միջոցառման կազմակերպիչները, փառատոնին կմասնակցեն շոկոլադ արտադրող մոտ 10-12 հայկական ընկերություն: Փառատոնի ընթացքում մասնակիցները կկարողանան տեղական արտադրության շոկոլադ փորձել և գնել, իսկ հատուկ ChocoLab «լաբորատորիայում» ինքնուրույն շոկոլադ պատրաստել: Միջոցառման ընթացքում կանցկացվի շոկոլադային խոհարարական մաստեր կլաս, հյուրերը հնարավորություն կունենան փորձելու յուրահատուկ սուրճ, լինելու է նաև ձեռքով պատրաստված նկարազարդ շոկոլադ: Փառատոնը հնարավորություն է տալիս հայկական ձեռնարկություններին ներկայացնել իրենց արտադրած շոկոլադը լայն հանրությանը, ավելացնել սպառողների քանակը, գովազդել ընկերությունը, ինչպես նաև ծանոթանալ մրցակիցների հետ: 2017-ին Choco Fest-ը Հայաստանում տեղի ունեցավ հուլիսի 22-ին: «Գրանդ քենդի» ընկերության արտադրած 4 տոննա 410 կգ քաշ, 5600 մմ երկարություն, 2750 մմ լայնություն, 250 մմ հաստություն ցուցանիշով հայկական շոկոլադե հսկան 2010 թ.-ի սեպտեմբեր ամսին սահմանեց համաշխարհային ռեկորդ և Գինեսի ռեկորդների գրքում գրանցվեց որպես աշխարհի ամենամեծ շոկոլադե սալիկը։ Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |