Վարչապետի խորհրդական. Հնարավոր է՝ մի օր Սերժ Սարգսյանը հատուկ բանագնաց գնա ԼՂ հարցով (վիդեո) 23 հունիսի 2018 - 11:23 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետի արտաքին հարաբերությունների գծով խորհրդական Արսեն Խառատյանը Հանրային հեռուստաընկերության «Օրակարգից դուրս» հաղորդաշարի եթերում ասել է, որ «հնարավոր է՝ մի օր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հատուկ բանագնաց գնա ղարաբաղյան հարցով»: «Օրը կգա, գուցե և Սերժ Սարգսյանը կգնա հատուկ բանագնաց ղարաբաղյան հարցով։ Ո՞վ գիտի։ Ես ասում եմ, որ չեմ բացառում Հայաստանի շահերի դիրքից պետական ծառայության համար որևէ մեկի մասնակցությունը, եթե դրա շուրջ լինի հանրային կոնսենսուս և եթե մենք տեսնենք, որ հենց այդ մարդը հենց այդ տեղում շատ պետքական է։ Ինչպես հիմա Տիգրան Սարգսյանը ԵԱՏՄ-ում ներկայացնում է Հայաստանը, ինչպես Խաչատուրովը՝ ՀԱՊԿ-ում», - ասել է Խառատյանը։ Նա ասել է, որ Հայաստանում շատ չեն մարդիկ, որոնք տիրապետում են ԼՂ հարցով բանակցային ամբողջ գործընթացին: Հարցին, թե հնարավոր է՝ Սերժ Սարգսյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղեկցի որևէ հանդիպման ընթացքում, Խառատյանը պատասխանել է, որ «որևէ մեկը չգիտի՝ ինչ կլինի մեկ ամիս հետո, մեկ կամ հինգ տարի հետո»: «Իրավիճակներ կարող են փոխվել, որտեղ այդ մարդկանց և գիտելիքը, և իմացությունը, և փորձը անհրաժեշտ կլինի կիրառել։ Եվ այս դուռը պետք չէ փակել։ Երբեք։ Որովհետև կկորցնենք շատ ավելի մեծ բան», - ասել է նա՝ հավելելով, որ Փաշինյան-Ալիև հանդիպում այս պահին չի նախատեսվում։ Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |