Էրդողանը հաղթել է երկրի ղեկավարի ընտրություններում![]() 25 հունիսի 2018 - 10:32 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի Բարձրագույն ընտրական խորհրդի ղեկավար Սադի Գյուվենը հայտարարել է, որ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ձայների բացարձակ մեծամասնությունն է ստացել երկրի ղեկավարի ընտրություններում: Քվեաթերթիկների 98 %-ի մշակման արդյունքում նա հավաքել է ձայների 52,5%-ը: Նրա հիմնական մրցակից Ինջեն հավաքում է 30,7%: Միաժամանակ անցկացվող խրհրդարանական ընտրություններում հաղթում է իշխող Արդարության և զարգացման կուսակցությունը 42,4%-ով, իսկ ազգայնամոլական Ազգային շարժմնան կուսակցությունը՝ 11,1%: Այդպիսով նրանց միավորող Ժողովրդական դաշինքը ստանում է տեղերի մեծամասնությունը խորհրդարանում, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Խորհրդարան անցնելու համար անհրաժեշտ 10%-անոց արգելքը հաղթահարել են Արդարության և զարգացման կուսակցությունը, Ազգային շարժման կուսակցությունը, Ժողովրդահանրապետական կուսակցությունը, Լավ կուսակցությունը և Ժողովրդների ժողովրդավարության կուսակցությունը: Ընտրությունների վերջնական արդյունքները կամփոփվեն բողոքարկումների ուսումնասիրությունից հետո 10 օրվա ընթացքում: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |