Թանկյանն ակնարկել է՝ ԱՄՆ-ում «հայկական ոճով հեղափոխության» անհրաժեշտություն է հասունանում25 հունիսի 2018 - 11:21 AMT PanARMENIAN.Net - Աշխարհահռչակ ռոք երաժիշտ, հայտնի SOAD խմբի մեներգիչ Սերժ Թանկյանն ակնարկել է, որ ԱՄՆ-ում ևս թավշա հեղափոխության անհրաժեշտություն է հասունանում: Նա մասնավորապես քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միգրացիոն քաղաքականությունը և իր Instagram-ում հրապարակել է Time ամսագրի լուսանկարը, որի շապիկին պատկերված են Թրամփն ու արտասվող հոնդուրասցի աղջնակը, որին ԱՄՆ միգրացիոն ծառայությունները մեկուսացրել էին ծնողներից Մեքսիկայի հետ ԱՄՆ սահմանը հատելիս: Պատկերի տակ գրված է. «Բարի գալուստ Ամերիկա»: «Երբեմն պատկերն առավել քան խոսուն է: ԱՄՆ-ն լիակատար անկում է ապրում: Հայկական ոճով հեղափոխության ժամանակն է, այնպե՞ս չէ»,-գրել է Թանկյանը՝ ակնարկելով ապրիլ-մայիսին Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները: Ավելի վաղ համացանցում բազում տեսահոլովակներ էին հայտնվել, որտեղ ծնողներից խլված երեխաները լալիս են և խնդրում են վերադարձնել իրենց ծնողներին: Ապրիլին ԱՄՆ գլխավոր դատախազ Ջեֆ Սեշնսը հայտարարել է, որ այսուհետ ԱՄՆ սահմանն ապօրինի հատած մարդիկ քրեական հետապնդման կենթարկվեն: Ուստի, մինչև դատն այդ մարդիկ պետք է կալանավորվեն: Ըստ ԱՄՆ օրենսդրության, երեխաներին արգելվում է նախնական կալանքի ենթարկել, ուստի նրանց այլ վայրեր են ուղարկում: Ըստ ԱՄՆ իմիգրացիոն ծառայության, մայիսի 5-ից ապօրինի սահմանը հատած 2200 ծնողից առգրավվել է ավելի քան 2300 երեխա: Հղումներ թեմայով. Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |