Իսպանիայում «հայկական մաֆիայի» մոտ 150 անդամ է ձերբակալվել![]() 26 հունիսի 2018 - 15:02 AMT PanARMENIAN.Net - Իսպանական ուժայինները մասշտաբային գործողություն են իրականացրել երկրի մի շարք քաղաքներում՝ ձերբակալելով տեղի ԶԼՄ-ների բնորոշմամբ «հայկական մաֆիայի» տասնյակ անդամների։ Գործողություննիրականացվել է Բարսելոնայում, Մադրիդում, Վալենսիայում, Ալիկանտեում ու Ալբասեթեում, մոտ 70 հասցեներով։ Ընդհանուր առմամբ, ձերբակալվածների թիվը 142-ն է։ Ձերբակալված հայերը կասկածվում են թմրանյութերի ու զենքի ապօրինի շրջանառության, փողերի լվացման, պայմանավորված սպորտային խաղեր կազմակերպելու մեջ։ Հետաքննությունը սկսվել էր 2017-ին Տարասայում վրացական մաֆիայի 2 անդամի սպանությունից հետո։ Ոստիկանական միացյալ խումբը հետաքննել էր այսպես կոչված «օրենքով գողերի» գործունեությունը երկրում։ Պարզվել է, որ վրացիների տեղը զբաղեցրել է հայկական կազմակերպությունը, որն արագորեն աճել է։ Հանցախումբը բազմաթիվ «ստորաբաժանումներ» ուներ եվրոպական այլ երկրներում ու ղեկավարվում էր արևելյան մաֆիաներին բնորոշ մեթոդներով։ Photo. EFE ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |