Հայաստանն ու Ռուսաստանը համաձայնագիր են ստորագրել ուրանի արդյունահանման համատեղ ձեռանրկություն ստեղծելու հարցով

PanARMENIAN.Net - Հայաստանի բնապահպանության նախարարությունն ու ռուսական ուրանի արդյունահանման ընկերություններից մեկը համաձայնագիր են կնքել ուրանի արդյունահանման համատեղ հայ-ռուսական ձեռնարկություն ստեղծելու շուրջ:



Հայ-ռուսական ուրանի արդյունահանման ընկերությունը ստեղծվում է հավասար սկզբունքներով եւ կգրանցվի երեք ամսվա ընթացքում: Դրա գրանցումից հետո, Հայաստանի կառավարության 2008 թվականի ապրիլի 4-ի որոշման համաձայն, այն կստանա լիցենզիա Հայաստանի տարածքում երկրաբանական հետազոտություններ անցկացնելու համար: Աշխատանքները իրականացվելու են Հայաստանի Սյունիքի մարզում:



Այս համաձայնագիրը դարձավ Հայաստանի բնապահպանության նախարարության եւ Ռոսատոմի միջեւ համաձայնագրի արդյունք, որն ստորագրվել է ՌԴ կառավարության նախագահ Վիկտոր Զուբկովի այցելության ժամանակ Երեւան 2008 թվականի փետրվարի 6-ին, հաղորդում է ՌԲԿ-ն:
 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---