Ադրբեջանը պաշտոնապես ցուցադրել է իսրայելական Heron ԱԹՍ-ները

Ադրբեջանը պաշտոնապես ցուցադրել է իսրայելական  Heron   ԱԹՍ-ները

PanARMENIAN.Net - Հունիսի 26-ին Բաքվում կայացած ադրբեջանական ԶՈւ 100-ամյակին նվիրված ռազմական զորահանդեսի ընթացքում առաջին անգամ ցուցադրվել է իսրայելական արտադրության Heron անօդաչու թռչող սարք:

Israel Aerospace Industries ընկերության արտադրած ԱԹՍ-ն նախատեսված է հետախուզական տվյալների հավաքման և փոխանցման համար:

2016 թվականի «Զենքի համաշխարհային առևտրի վերլուծության կենտրոնի» տվյալների համաձայն, Ադրբեջանը Իսրայելից գնել է Heron-1 տիպի 16 սարք $300 մլն-ով, այս տվյալները ոչ պաշտոնապես հաստատվել են նախկինում, սակայն սարքը պաշտոնապես ցուցադրվել է առաջին անգամ:

2007 թվականին Իսրայելն ու Ադրբեջանը $1,6 մլրդ-ի զենքի մատակարարման պայմանագիր են կնքել: Բացի անօդաչուներից, Իսրայելը մատակարարում է Ադրբեջանին ռադարներ, հակատանկային հրթիռներ, ականանետեր, գիշերային տեսանելիության սարքեր, այլ ռազմական պարագաներ:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---