ԱԺ փոխնախագահ. ԱՄՆ կոնգրեսականը կուսումնասիրի՝ ինչպես են իրենց արտադրության ուղղաթիռները հասել Բաքու![]() 26 հունիսի 2018 - 13:52 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ կոնգրեսական Թալսի Գեբարդը հավաստիացրել է ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանին, որ մանրամասն կուսումնասիրի, թե ինչպես են ամերիկյան արտադրության ռազմական ուղղաթիռները հայտնվել ադրբեջանական բանակի տրամադրության տակ, կզբաղվի այդ հարցով և կտեղեկացնի արդյունքների մասին: Այդ մասին Արփինե Հովհաննիսյանը հայտնել է իր ֆեյսբուքյան էջում՝ տեղեկացնելով նաև, որ հունիսի 26-ին հեռախոսազրույց է ունեցել կոնգրեսական Գեբարդի հետ, որը նախկինում զինվորական է եղել։ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը նամակ էր հղել ԱՄՆ հայ-ամերիկյան բարեկամության խմբի համանախագահին և անդամին, որոնք համապատասխան հանձնաժողովի անդամ են՝ իր մտահոգությունը հայտնելով Բաքվին ամերիկյան արտադրության ռազմական ուղղաթիռների մատակարարման վերաբերյալ: «Հավաստիացել եմ, որ նամակը հասել է հասցեատիրոջը, ներկայացրել եմ այս հարցի հանրային դիսկուրսը, ինչպես նաև նամակն ուղարկելուց հետո առկա արձագանքների ու մեկնաբանությունների հիմնական առանցքը, այդ թվում՝ ադրբեջանական փորձագիտական շրջանակներում շրջանառվող տեսակետները: Գործընկերս հավաստիացրեց, որ մանրամասն կուսումնասիրի հարցը, կզբաղվի դրանով և այդուհետ` կտրամադրի լրացուցիչ տեղեկատվություն», - ասվում է Հովհաննիսյանի գրառման մեջ: Ավելի վաղ հայտնի է դարձել, որ ադրբեջանական բանակի տրամադրության տակ է հայտնվել ամերիկյան Բել-412 երկու ուղղաթիռ:Առայժմ չի պարզվել, թե որ երկրից է Բաքուն ձեռքբերել ուղղաթիռները:Վաշինգտոնում հայ դատի գրասենյակը բողոք է ներկայացրել ԱՄՆ Կոնգրես, Պետդեպ ու Պենտագոն, քանի որ907-րդ բանաձևովարգելվում է ամերիկյան զենքի, ռազմական պարագաների, ինչպես նաև կրկնակի նշանակության, կամ պոտենցիալ ռազմական նշանակության վերածվող ցանկացած ապրանքատեսակի վաճառք հակամարտող կողմերին: Հղումներ թեմայով. ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |