Turkish Daily News. Հայաստանը անտարբեր մնաց Թուրքիայի երկխոսության կոչի նկատմամբ22 ապրիլի 2008 - 16:36 AMT PanARMENIAN.Net - «Հայաստանի դիրքորոշումը Թուրքիայի հետ երկխոսության հարցում դեռ անհաստատ է մնում, չնայած Անկարայի կոչերին` նոր դարաշրջան սկսել երկու հարեւան երկրների միջեւ, ովքեր ներկա դրությամբ դիվանագիտական հարաբերություններ չունեն»,- գրում է Turkish Daily News-ը «Հայաստանն անտարբեր է Թուրքիայի երկխոսության կոչի նկատմամբ» հոդվածում: Հոդվածի հեղինակը նշվում է, որ Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանը շնորհավորել է Հայաստանի ԱԳ նախարարին նոր նշանակման առիթով:«Թուրքիան բաց է երկխոսության համար, թուրք-հայկական հարաբերությունների բարելավման համար: Կասկած չկա, որ երկու երկրների հարաբերություններում խնդիրներ կան, սակայն որոշումը կայացվում է երկխոսության միջոցով: Մեր դռները բաց են երկխոսության համար»,- ասել է Բաբաջանը Ավստրիայի արտգործնախարար Ուրսուլա Պլասնիկի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ: Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ավելի վաղ հայտարարել էր. «Թուրքիայի հետ փոխհարաբերությունների հարցով մենք բազմաթիվ անգամներ հայտարարել ենք առանց նախապայմանների մեր հարաբերությունները բերալավելու մասին: Ցեղասպանությունը մեր ընդհանուր պատմության սեւ էջն է եւ մենք պետք է միասին թերթենք այն եւ կառուցենք կայուն ապագա: Ցանկանում եմ եւս մեկ անգամ նշել Հայաստանի պատրաստակամությունը բարելավելու հարաբերությունները Թուրքիայի հետ առանց նախապայմանների: Հայաստանը կշարունակի քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ»: Turkish Daily News-ը նաեւ մեջբերում է մի հայ դիվանագետի խոսքերը, ով ցանկացել է անհայտ մնալ, որ երկխոսության կոչը պետք է ոչ միայն խոսքով, այլեւ գործով լինի: «Մենք գործողությունների ենք սպասում»,- ասել է հայ դիվանագետը, հավելելով, որ Հայաստանը հավատարիմ է մնում իր դիրքորոշմանը հարաբերությունների բարելավման եւ հայ-թուրքական սահմանի բացման հարցում` առանց նախապայմանների: «Կա միայն մեկ էական տարր: Դա անհեթեթություն է, որ ԵՄ անդամ դառնալ ցանկացող երկիրը, փակում է սահմանը հարեւանի հետ»,- ասել է նա: Հոդվածում նշվում է, որ հայկական սփյուռքը ձգտում է հասնել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը, այն դեպքում, երբ հայկական զորքերը «ներխուժել են» Լեռնային Ղարաբաղ, որը Թուրքիան համարում է ադրբեջանական տարածք: Նշենք, որ հենց Ղարաբաղի հակամարտության պատճառով Թուրքիան միակողմանի կարգով փակեց Հայաստանի հետ սահմանը 1993 թվականին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |