ԱԳ նախարար. Բանակցություններում առավել պատասխանատու ու գիտակից կողմի կարիք կա![]() 26 հունիսի 2018 - 16:11 AMT PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների սեղանի մոտ առավել պատասխանատու ու գիտակից կողմի անհրաժեշտություն կա:Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը՝ արձագանքելով Ադրբեջանի նախագահ Ալիևի հերթական ռազմատենչ հայտարարություններին: Հունիսի 26-ին Ադրբեջանի ԶՈւ կազմավորման 100-ամյակին նվիրված զորահանդեսի ժամանակ իր ելույթում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ «հակառակորդը պետք է հասկանա` չկա որևէ ռազմական կամ ռազմավարական օբյեկտ, որն ադրբեջանական բանակը չի կարող խոցել»: ԱԳ նախարարը նշել է, որ հակամարտությունը կարող է կարգավորվել միայն խաղաղ բանակցությունների միջոցով` ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում: «Ռազմաշունչ հռետորաբանությունն ու սուր ճոճելը իռացիոնալ են, ցավալի, եթե ոչ անհեթեթ: Ադրբեջանում ներքին սպառման ու բանակցությունների համար նախատեսված լեզուները չեն գործում», - ասվում է նրա գրառման մեջ: Ալիևը զորահանդեսի ժամանակ խոսել է նաև «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը շուտափույթ վերականգնելու անհրաժեշտության մասին»: «Հայաստանը չի կարող և չի կարողանա մրցակցել մեզ հետ: Պատմական արդարությունը մեր կողմն է, մենք ունենք ռազմական ու տնտեսական ներուժ», - ասել է Ալիևը: Հղումներ թեմայով. ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |