Հայ եւ ադրբեջանցի խորհրդարանականները կհանդիպեն 2009 թվականի հունվարին22 ապրիլի 2008 - 18:08 AMT PanARMENIAN.Net - ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի շրջանակներում հայ եւ ադրբեջանցի պատվիրակությունների ղեկավարները քննարկել են երկու երկրների խորհրդարանականների հանդիպումն անցկացնելու հնարավորությունը: Ինչպես հայտարարել է ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար, պետաիրավական հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը, ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովի հետ հանդիպման ժամանակ որոշվել է հանդիպում կազմակերպել 2009 թվականի հունվարին: «Դրանով մեր քննարկումն ավարտվեց»,- տեղեկացրել է Հարությունյանը եւ հաղորդել, որ հանդիպման ժամանակահատվածն առաջարկել է ԵԽԽՎ Լեռնային Ղարաբաղի հարցով ենթակոմիտեի նախագահ լորդ Ռասսել Ջոնսթոնը` հաշվի առնելով Հայաստանի ներքաղաքական իրադրությունը, ինչպես նաեւ Ադրբեջանում սպասվող նախագահական ընտրությունները: Ռասել Ջոնսթոնի կարծիքով, 2009 թվականի հունվարը հանդիպումների համար լավագույն շրջանն է, հաղորդում է Regnum-ը:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |