Արմեն Սարգսյանը Վաշինգտոնում ելույթ է ունեցել Կոնգրեսի և Սենատի անդամների առջև![]() 27 հունիսի 2018 - 12:27 AMT PanARMENIAN.Net - Եռօրյա աշխատանքային այցով ԱՄՆ ժամանած ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 26-ին ելույթով է հանդես եկել ԱՄՆ Սենատի Դըրքսեն մասնաշենքում տեղի ունեցած ընդունելությանը` նվիրված Հայաստանի Հանրապետության ու հայ-ամերիկյան դիվանագիտական հարաբերությունների 100-ամյակին: ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության, ՀՅԴ Արևելյան Ամերիկայի կենտրոնական կոմիտեի ու Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի համատեղ ջանքերով կազմակերպված հանդիսավոր արարողությունը եզրափակեց ԱՄՆ Արևելյան ափին տեղի ունեցած 100-ամյակի տոնակատարությունների շարքը: «Մեր այսօրվա ուղերձը հստակ է: Մենք պետք է հաղթենք: Մենք ոչ միայն կարող ենք նոր Հայաստան կառուցել, այլեւ նոր Հայաստանը պետք է հզոր երկիր լինի, որով բոլորս հպարտ կլինենք ու աշխարհում մեզ հպարտ կզգանք, որ հայ ենք»,-մասնավորապես ասել է նախագահն իր ելույթում: Միջոցառմանը մասնակցում էին ամերիկահայ համայնքի` ԱՄՆ տարբեր ծայրերից ժամանած մի քանի հարյուր անդամներ, ԱՄՆ Կոնգրեսի ու Սենատի անդամներ, ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներ (Պետքարտուղարություն ու Պաշտպանության քարտուղարություն, ԱՄՆ Զարգացման միջազգային գործակալություն, ԱՄՆ Առևտրային ներկայացուցչի գրասենյակ, և այլն): Արմեն Սարգսյանը հունիսի 26-ին ժամանել է ԱՄՆ՝ Վաշինգտոն, մասնակցելու Միացյալ Նահանգների գիտահետազոտական և մշակութային կենտրոններից մեկի` Սմիթսոնյան ինստիտուտի ամենամյա «Ազգային կյանք» փառատոնին, որը նվիրված կլինի հայկական մշակութային ժառանգությանը:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |