Պուտինն ու Թրամփը կհանդիպեն հուլիսի 16-ին Հելսինկիում28 հունիսի 2018 - 16:23 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ և ՌԴ նախագահներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը տեղի կունենա հուլիսի 16-ին Հելսինկիում: Այդ մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը: «Բանակցությունների ընթացքում նախատեսվում է քննարկել ռուս-ամերիկյան հարաբերությունների ընթացիկ վիճակը և հետագա զարգացման հեռանկարները, ինչպես նաև միջազգային օրակարգի ակտուալ հարցեր», - ասվում է հաղորդագրության մեջ: Ինչպես ավելի վաղ լրագրողներին էր հայտնել ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, Հելսինկին հարմար վայր է երկու կողմերի համար: Նա հավելել էր, որ ակնկալվում է, որ հանդիպումը կտևի 6 ժամ՝ կլինի արարողակարգային մաս, նախագահների առանձնազրույց և համատեղ մամուլի ասուլիս: Ուշակովը նշել է, որ հանդիպման ավարտին կարող է համատեղ հայտարարություն արվել՝ ուրվագծելով կողմերի հետագա քայլերը երկկողմ հարաբերությունների բարելավման ուղղությամբ, համատեղ գործողությունները միջազգային ասպարեզում և միջազգային կայունության ու անվտանգության առումով: Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, թե հնարավոր բանակցությունները Պուտինի հետ կարևոր են, ըստ նրա, Մոսկվան կարող է նպաստել Փհենյանի հանդեպ ճնշման սաստկացմանը:Վերջին անգամ նախագահները հանդիպել են հուլիսին Գերմանիայում G20-ի գագաթնաժողովի շրջանակում: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |